Հասարակություն 

Շահումյան գյուղի մոտ «Ford Transit»-ը բախվել է «Volvo» մակնիշի բեռնատարին

analitik.am

Ապրիլի 3-ին, ժամը 07:26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 38-րդ կմ-ին՝ «ՄՈՒՇ» ռեստորանային համալիրի մոտակայում, «Ford Transit» մակնիշի 26 ՕՕ 692 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Ք.) բախվել է ճամփեզրին կայանաված «Volvo» մակնիշի 496 OT 61 կցորդիչով 584L01 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:

Փրկարարները Ա.Ք.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից