«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բարձր է գնահատել Նեյմարի խաղը Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Գրանադայի» դեմ խաղում: Նշված խաղում բրազիլացին հեղինակեց իր 100-րդ գոլը կատալոնական գրանդում:
«Նեյմարի հարյուրերորդ գո՞լը: Այդ թվին կարող էր հասնել միայն այնպիսի գազանը, ինչպիսին Նեյմարն է»,-ասել է Էնրիկեն:
Հավելենք, որ վերոնշյալ խաղում կատալոնացիները հաղթեցին 1:4 հաշվով: