Քաղաքականություն 

ՀՎԿ-ն ընդունում է իր պարտությունը

analitik.am

Ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները եւ անհրաժեշտություն է առաջացել հնչեցնել քաղաքական գնահատականը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը երախտագիտություն է հայտնում իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության 58000 քաղաքացիներին սկցբունքային դիրքերոշման եւ անկաշառ վերաբերմունքի համար: Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների եւ օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:

Կուսակցությունը փաստում է, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական կուսակցությունները, շնորհիվ հեռուստատեսային համակողմանի լուսաբանման, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, սակայն գաղափարական գործոնը իր դերը զիջեց նյութական եւ վարչական գործոններին:

Կուսակցությունը հայտարարում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որեւիցե ետընտրական հանրային միջոցատումների եւ հանրահավաքների: Կուսակցությունը շնորհավորում է եւ հաջողություն է մաղթում ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերին եւ մաղթում է ազգանպաստ գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

«Հայկական վերածնունդ» կուսակցություն

Նույն շարքից