Հասարակություն 

Ընթանում են ծառերի ձևավորման գարնանային աշխատանքներ

analitik.am

Մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ծառերի գարնանային էտի աշխատանքները, որոնք ընթանում են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ բակերում ու միջբակային տարածքներում: Գործընթացն իրականացվում է վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնագիտացված ընկերությունների կողմից` նախատեսված ագրոկանոնների համաձայն: Անկման վտանգ ներկայացնող ծառերի դեպքում կատարվում է խորը էտ: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության տեղեկացմամբ՝ ծառերի ձևավորման գարնանային աշխատանքները կտևեն մինչև ապրիլի 20-ը:

Էտին զուգահեռ կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում:

Նույն շարքից