Հասարակություն 

Տեղադրվում են հայտարարությունների նոր տախտակներ

analitik.am

Մայրաքաղաքի արտաքին տեսքը բարելավելու նպատակով Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հայտարարությունների նոր, երևանյան միջավայրին համահունչ ցուցատախտակներ: Այս փուլում արդեն փոխարինվել է 60 ցուցատախտակ: Պարբերաբար գույքագրվում և թարմացվում են նաև նախկինում տեղադրվածները. դրանցից 28-ը նորոգվել, ներկվել և պատշաճ տեսքի է բերվել:

Առաջիկա օրերին կնորոգվի ևս 30-ը, իսկ 95-ն էլ կներկվի:
Կարևորելով հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների կիրառական նշանակությունը՝ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ օրենքով սահմանված կարգով տարաբնույթ հայտարարությունները պետք է փակցվեն բացառապես այդ նպատակով պատրաստված և հատուկ վայրերում տեղադրված ցուցատախտակներին:

Նույն շարքից