Հասարակություն 

Այրվել է ոչ բնակելի տնակը գույքով

analitik.am

Ապրիլի 5-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:07-ին, մարվել՝ 13:27-ին: Այրվել է ոչ բնակելի տնակը գույքով՝ ամբողջությամբ (18 ք.մ):

Նույն շարքից