Սպորտ 

Սիմյոնեն «Ատլետիկոյի» երկրպագուներին կոչ է արել չիջնել «Ռեալի» երկրպագուների մակարդակին

analitik.am

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմյոնեն կոչ է արել երկրպագուներին ավելի աշխույժ աջակցել հարազատ ակումբին: Հանդիպումից հետո իսպանական ԶԼՄ-ները կարողացել են գաղտնազերծել, թե կոնկրետ ինչ է ասել արգենտինացին:

«Տղաներ, դուք քնե՞լ եք: Ի՞նչ է կատարվում: Մենք եզրագծին ենք: Աջակցենք թիմին ավելի աշխույժ, հակառակ դեպքում կիջնեք և կհասնեք «Ռեալի» երկրպագուների մակարդակին: Մի կողմ դրեք սենդվիչները և գոռացեք»,-ասել է Սիմյոնեն:

Նույն շարքից