Հասարակություն 

Սիրիայում ահաբեկչները հարձակման են անցել ամերիկյան հարվածից հետո

analitik.am

Սիրիական Հոմսում գտնվող Շայրաթ բազայի վրա ամերիկյան հրթիռային հարձակումից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր հարձակում է սկսել սիրիական այդ նահանգում, հայտնում են արաբական լրատվամիջոցները՝ հղում անելով սիրիական ռազմական շրջանակներին:

Հայտնվում է, որ ռազմական գործողությունները ընթանում են հենց Շայրաթ ռազմաբազայի մոտ: Ահաբեկիչները հարձակավել են մի քանի հսկիչ-անցագրային կետերի վրա, սակայն դեռ էական հաջողությունների չեն կարողանում հասնել: Բայց իրավիճակը շուտով կարող է փոխվել, քանի որ ամերիկյան հարվածից հետո սիրիական զինվորականները չե կարող աջակցության հույս ունենալ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Շայրաթ ռազմաբազան մինչև ամերիկյան հարվածը կարևոր դերակատարում ուներ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարում:

Նույն շարքից