Հասարակություն 

Հրդեհ Գ. Արծրունու փողոցում

analitik.am

Ապրիլի 7-ին, ժամը 10:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Արծրունու փողոցի թիվ 88 շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ թիվ 42 բնակարանի (սեփականատեր՝ Փ. Օ.) խոհանոցում այրվում է լվացքի մեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:02-ին, մարվել՝ 11:06-ին:

Այրվել է լվացքի մեքենան՝ մասամբ:

Նույն շարքից