Քաղաքականություն 

Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բախման հնարավորությունը մեծացել է. Պեսկով

analitik.am

Սիրիական ռազմական բազային հասցված ամերիկյան հրթիռային հարվածը մեծացնում է Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բախման հնարավորությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այսկերպ նա պատասխանել է հարցին, որը վերաբերել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագրի կասեցմանը:

«Վտանգն էականորեն մեծացել  է»,-ասել է Պեսկովը:

Պուտինի խոսնակի խոսքերով, տեղ ունեցածից հետո հուշագիրը կորցրել է իր իմաստը: Նա նաև հավելել է, որ ռուսական ուժեը Սիրիայում գտնվում են լիգիտիմ հիմքերով՝ սիրիական իշխանությունների խնդրանքով:

Նույն շարքից