Գլխավոր Քաղաքականություն 

Ուրիխանյանական խարդախություններ. shame.am

analitik.am

Ընտրություններն ավարտվեցին, բայց շատ փաստեր ու մանրամասներ դեռ նոր պիտի ջրի երես դուրս գան: Այս տեսանկյունից «Ալյանս» կուսակցության նախագահ, Աժ պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանի վարքաբանությունն ամենաընդարձակն ու ծավալունը կարող է դառնալ, որովհետև ամեն գնով ընտրված լինելու մոլուցքը հակադրության մեջ էր մտել նրա հնարավորությունների հետ: Իսկ երբ հնարավորությունները բացակայում են, ասպարեզ են գալիս ապօրինի խորամանկություններն ու մեքենայությունները:

Այս օրերին լրատվամիջոցներին հաջողվեց պարզել, որ «Ալյանսից» «Ծառուկյան» դաշինքում թեկնածու գրանցված որոշ երիտասարդ ուրիխանյանականներ իրենց լիդերի կողմից օգտագործվել են միանգամից երկու նշանակությամբ: Թեկնածու լինելով հանդերձ՝ նրանք, հենց ընտրության օրը Արաբկիր վարչական շրջանի ընտրատեղամասերում խախտելով ընտրական օրենսգիրքը, ներկայացել են որպես դիտորդ և ԶԼՄ ներկայացուցիչ՝ իբրև թե հավատարմագրված են xnews կայքի անունից, որն, ինչպես հայտնի է, պատկանում է Տիգրան Ուրիխանյանին։

ԿԸՀ-ն այս դեպքերի վրա աչք է փակել: Եվ դրա համար կան լուրջ պատճառներ: Բանն այն է, որ Ուրիխանյանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու էր գրանցել տվել նաև Գոռ Շահսուվարյանին: Իսկ այս երիտասարդը ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանի որդին է: Գոռին նման մեծ պատիվ մատուցվել էր հենց այն նպատակով, որ սրա հայրը բարի աչքով նայի հովանավոր Տիգրան Ուրիխանյանին: Իսկ զավեշտալին այն է, որ Գոռ Շահսուվարյանը ներկայացվել է «Ալյանսից», թեև իրականում նա «Արդարություն և բարգավաճում» կուսակցության անդամ է: Ուրիխանյան Տիգրանն այդ քայլին գնալիս վստահ է եղել, որ այս աղաղակող անճշտությունը նույնպես աննկատ կմնա: Հայրերը սիրում են որդիներին, իսկ ապաշնորհ որդիները սիրում են խարդախ քաղաքական գործիչներին:

Աղբյուրը՝ shame.am

Նույն շարքից