Հասարակություն 

Ահաբեկչությունները չեն փոխել Ֆրանցիսկոս պապի ծրագրերը. Նա մեկնում է Եգիպտոս

analitik.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի պատրաստվում չեղյալ համարել այս ամսվա վերջում Եգիպտոս կայանալիք իր այցը: Corriere della Sera-ի հարցազրույցի ժամանակ  Սուրբ աթոռի քարտուղարի տեղակալ արքեպիսկոպոս Անջելո Բեչչուն հայտնել է, որ ապրիլի 9-ին Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց զոհ գնաց ավելի քան 40 մարդ, չեն փոխել Պապի ծրագրերը:

«Կասկած չկա, որ պանտիֆիկը կատարելու է իր խոստումը: Իհարկե կատարվածն անհանգստացնում է, սակայն այն չի կարող խանգարել Ֆրանցիսկոս պապի խաղաղության առաքելությանը»:

Կարդինեալը հիշեցրել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն արդեն մի քանի անգամ այցելել է վտանգավոր շրջաններ, այս անգամ ևս չի պատրաստվում հրաժարվել իր առաքելությունից:

Նույն շարքից