Հասարակություն 

Թրամփի որդին հիշեցրել է ամերիկացի հայտնիներին, որ նրանք պատրաստվում էին հեռանալ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը հիշեցրել է ամերիկացի մի շարք հայտնիների, որ վերջիններս պատրաստվում էին լքել երկիրը, եթե հանրապետական գործիչը հաղթի նախագահական ընտրություններում: Համապատասխան գրառումը նա արել է Թվիթերի իր էջում՝ պատասխանելով բլոգերներից մեկին:

«Ֆրանսիացի հայտնիները ասում են, որ տեղափոխվելու են Կանադա, եթե Մարին Լե Պենը հաղթի ընտրություններում: Նման բան ես ինչ-որ տեղ էլի լսել եմ: Ես դեռ սպասում եմ,  թե երբ են հեռանալու այն հայտնիները, ովքեր խոսում էին այդ մասին»,-գրել է նա:

Հավելենք, որ վերոնշյալ հայտնիների թվում են Սեմյուել Ջեքսոնը, Շերը, Բարբրա Սթրեյզանդը և այլոք: Բոլոր նրանք դեռ ԱՄՆ-ում են:

Նույն շարքից