Հասարակություն 

Նախկին քաղաքապետը Ferrari-ով ներխուժել է առևտրի կենտրոն /տեսանյութ/

analitik.am

Ապրիլի 9-ին Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել. Անահայտ անձը Ferrari-ով զբոսանք է կազմակերպել հենց կենտրոնի ներսում: Միջադեպի տեսանյութը հայտնվել է նաև Յութուբում:

Միջադեպի պահին առևտրի կենտրոնը գրեթե դատարակ է եղել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել կենտրոնի փակման պահին: Ամեն դեպքում տուժող կա, խոսքը վերաբերում է անվտանգության աշխատակցին, ով փորձել է կանգնեցնել մեքենան: Կարգազանց վարորդին վնասազերծել են միայն 20 րոպե անց:

Կարգազանցի ինքնությունը դեռ չի հայտնվում, սակայն տեղեկություններ կան, որ նա Արխանգելսկի նախկին քաղաքապետ Ալեքսանդր Դոնսկոյն է:

Նույն շարքից