Քաղաքականություն 

Ինչ կապ ունի Իվանկա Թրամփը Սիրիային հասցված ամերիկյան հրթիռային հարվածի հետ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, էական դերակատարում է ունեցել Սիրիային ամերիկյան հրթիռային հարված հասցնելու մասով կայացված որոշման գործում: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Աղբյուրի փոխանցմամբ Իվանկա Թրամփը ցնցվել է, երբ տեսել քիմիական հարձակման թիրախ դարձած սիրիական Իդլիբում  արված լուսանկարները: Հարձակման մեջ ամերիկյան իշխանությունները մեղադրում են Սիրիայի նախագահհ Բաշար Ասադին:

Արդյունքում նրա դերքորոշումն էական նշանակություն է ունեցել հրթիռային հարված հասցնելու որոշման հարցում: Ի դեպ, դա հաստատել է նաև Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը:

Ավելի ուշ Իվանկա Թրամը նաև սոցկայքում գրառում է արել՝ նշելով, թե հպարտանում է հոր որոշմամբ:

Հավելենք, որ Իվանկա Թրամփը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի հատուկ խորհրդականի պաշտոնը:

Նույն շարքից