Հասարակություն 

«Գոհարիկ» ՍՊԸ տնօրենը արխիվի տարածք է նվիրել ՓՊ-ին

analitik.am

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին Երևանի Զաքիյան 2 հասցեի շենքի համասեփականատեր «Գոհարիկ» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը արխիվի տարածք է նվիրել: Նվիրատվության ձևակերպումները կկատարվեն մոտ ապագայում:

Արխիվի համար նախատեսված տարածքի հիմնանորոգման, կահավորման ծախսերը հոգացել է փաստաբանների պալատը: Այսօր տարածքի փաստացի հանձնման-ընդունման ակտ ստորագրելու ժամանակ Սամվել Խաչատրյանը նշել է, որ կարևորում է փաստաբանական կառույցի դերը և միշտ պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել Պալատին: Այդ պատճառով է նաև, որ ընդհանուր շենքի երեսպատման և բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ փաստաբանների պալատին չի ներգրավել ծախսերի կատարմանը:

Արա Զոհրաբյանը փաստաբանական համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Սամվել Խաչատրյանին արխիվի  տարածք նվիրելու համար՝ հավելելով, որ այն կուտակված փաստաթղթերը պահեստավորելու առումով իսկապես անհրաժեշտ էր:
Արխիվը ծառայելու է նաև որպես Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաթղթերի պահոց:

Նույն շարքից