Հասարակություն 

Հրաձգություն ԱՄՆ-ում. Զոհվել է ուսուցչուհի և 8-ամյա աշակերտ

analitik.am

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ով հենց հարձակվողի կինն է, և վերջինիս 8-ամյա աշակերտը: Այս մասին հայտնել են տեղի իրավապահները:

Կա մեկ վիրավոր: Խոսքը 9-ամյա երեխայի մասին է, ով գտնվում է կայուն վիճակում:

Դեռ հայտնի չէ, թե ինչու է 53-ամյա տղամարդը գնացել այդ քայլին, սակայն արդեն հայտնի է, որ նա նախկինում դատված է եղել և իր զոհի հետ ամուսնացած է եղել ընդամենը մի քանի ամիս:

Նույն շարքից