Սպորտ 

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

analitik.am

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բոուսան հեռացվել է պաշտոնից: Այս մասին լրագրողներին հայտնել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցացիայի ղեկավար Կլաուդիո Տապիյան, փոխանցում է Fox Sports-ը:

Բոուսիան աշխարհի կրկնակի չեմպիոնի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2016 թվականի օգոստոսին՝ փոխարինելով Խերարդո Մարտինոյին:

Հավելենք, որ Էդգարդո Բոուսայի գլխավորությմաբ Արգենտինայի հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլի 8 խաղում տոնել է 3 հաղթանակ, կրել 3 պարտությու, 2 հանդիպում էլ ավարտել խաղաղ ելքով՝ վտանգելով մասնակցությունը առաջնության եզրափակիչ փուլին, քանի որ զբաղեցնում է աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Նույն շարքից