Հասարակություն 

Սանկտ Պետերբուրգի ահաբեկիչը 1 տարի անօրինական կերպով եղել է Թուրքիայում

analitik.am

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության հեղինակը 2016 թվականի դեկտեմբերին արտաքսվել է Թուրքիայից: Այս մասին հայտնել է Yeni Akit-ը:

Թե որքան ժամանակ է երիտասարդը եղել Թուրքիայում, թերթը չի հայտնում: Բայց հայտնի է, որ նա 1 տարի անօրիննական կերպով շարունակել է մնալ Թուրքիայում այն բանից հետո, երբ կայացվելու է արտաքսվելու մասին որոշումը:

Ահաբեկչական խմբավորումների հետ Աքբարջոն Ջալիլովի հնարավոր կապի մասին ևս տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Ռուսաստանի երկրորդ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասնում է 14-ի:

Նույն շարքից