Սպորտ 

Երեխաներս շատ են սիրում Մեսսիին ու Նեյմարին, նրանք լավ ճաշակ ունեն. Բուֆոն

analitik.am

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչում «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոստովանել է, որ իր երեխաները շատ են սիրում Լեոնել Մեսսիին և Նեյմարին:

«Չեմ ցանկանում անհարգալից լինել «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստների նկատմամբ, սակայն երբ դու կազմում ունես Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի նման ֆուտբոլիստներ, դժվար է ուշադրություն չդարձնել նրանց խաղին: Նրանք փոխանցումներ են անում, գոլերի հեղինակ են դառնում, խաղում են իրար հետ և հաճույք ստանում դրանից: Երեխաներս շատ են սիրում Մեսսիին և Նեյմարին, իսկ ես միայն ուրախ եմ դրա համար, քանի որ նրանք լավ ճաշակ ունեն»,-ասել է իտալացին:

Նույն շարքից