Տնտեսություն 

Նախագիծն էական նշանակություն կունենա Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հարցում

analitik.am

Վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածք շուտով կապահովվի հուսալի ոռոգմամբ․ մեկնարկել է Վեդու ջրամբարի կառուցումը։ 29 մլն մ³ ընդհանուր տարողությամբ այս ջրամբարը նորանկախ Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող առաջին ջրամբարն է։ Այս նախագիծն էական նշանակություն կունենա նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հարցում:
90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Նույն շարքից