Հասարակություն 

Հուժկու պայթյուն՝ Թուրքիայում

analitik.am

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիյարբեքիր քաղաքում հուժկու պայթյուն է որոտացել, հայտնում է Anadolu-ն:

Դեպքի վայրում գտնվում են մեծ թվով ոստիկաններ և բժիշկներ: Ինչպես հայտնում է Hürriyet Daily News-ը, կա 10 վիրավոր, նրանցից մեկը ծայրահող ծանր վիճակում է:

Նշվում է, որ պայթյունը որոտացել է ոստիկանական զրահամեքենան վերանորոգելիս:

Հավելենք նաև, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, թե տեղի ունեցածն ահաբեկչություն չէ:

Նույն շարքից