Հասարակություն 

Քրգործ է հարուցվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

analitik.am

2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանելու ընթացքում  «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի  նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու վերաբեյալ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանը նաև ոստիկանությունում հաղորդում է տվել 2017թ. ապրիլի 2-ին Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/29 ընտրատեղամասում  ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը լուսաբանելիս անհայտ կնոջ կողմից իրեն վիրավորելու, նկարահանմանը խանգարելու, դրանով իսկ իր աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:
Փաստի առթիվ դատախազի կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Նույն շարքից