Քաղաքականություն 

Ղարաբաղյան հակամարտությունը չափազանց երկար է ձգվում. ԱՄՆ դեսպան

analitik.am

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«Հակամարտության կարգավորման համար շատ կարևոր են խաղաղ բանակցությունները: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որ կողմերը հավաքվեն և միասին  աշխատեն խաղաղ որոշում կայացնելու համար: Այս հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում»,- Trend-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

ԱՄՆ դեսպանը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվ աշխատում են կողմերին օգնելու համար. «Մենք պետք է կողմերին օգնենք շարժվել առաջ»:

Նույն շարքից