Հասարակություն 

114 երթուղու միկրոավտոբուսում 70 հազար դրամ էր գողացել

analitik.am

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1972 թ. ծնված Գայանե Ս.-ն և հայտնել, որ թիվ 114 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 70.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Շինարարների փողոցի թիվ 15/1 հասցեի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից