Հասարակություն 

Երևան-Սևան ավտոճանապարհին Lexus RX350 -ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին

analitik.am

Ապրիլի 13-ին, ժամը 04:27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, ով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, իսկ ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ին Lexus RX350 մակնիշի 05 AA 088 պետհամարանիշով (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կանգնել, ծուխ չի նկատվում:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և մոտեցրել են ավտոքարշակին:

Նույն շարքից