Սպորտ 

Մխիթարյանը լավագույնն է ՈւԵՖԱ-ի վարկածով

analitik.am

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է Եվրոպայի լիգայի ¼ եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Նշենք, որ վերոնշյալ խաղում Մխիթարյանը դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը, իսկ խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Հավելենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է ԵԼ-ի 7 խաղի և դարձել է 4 գոլի հեղինակ:

Նույն շարքից