Հասարակություն 

Աշխարհի ամենաառատաձեռն զբոսաշրջիկները

analitik.am

Չինացիներն աշխարհի ամենաառատաձեռն զբոսաշրջիկներն են: Այս մասին հայտնում է Համաշխարհային տուրիստական կազմակերպությունը (UNWTO):

2016 թվականի ընթացքում չինացի զբոսաշրջիկները ծախսել են 261 միլիարդ դոլար, որը 2015 թվականի հետ համեմատած 12 տոկոսով ավելի շատ է:

Ցուցակի երկրորդ հորիզոնական հայտնվել են ամերիկացիները, որոնք ծախսել են 122 միլիարդ դոլար (8 տոկոսով ավելի շատ 2015 թվականի հետ համեմատած):

Եռյակը եզրափակում են գերմանացիները, ովքեր 2016 թվականին ծախսել են 81 միլիարդ դոլար՝ 2015 թվականի ցուցանիշը գերազանցելով 5 տոկոսով:

Հնգյակում հայտնվել են նաև մեծբրիտանացիները և ֆրանսիացիները:

Նույն շարքից