Քաղաքականություն 

Մոլդովան դիտորդ-երկրի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում

analitik.am

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հաստատել է Մոլդովային դիտորդ-երկրի կարգավիճակ տալու նախագիծը: Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

Նիստին ներկա են եղել ԵԱՏՄ անդամ բոլոր 5 երկրների ղեկավարները՝ Սերժ Սարգսյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Վլադիմիր Պուտինը, Ալմազբեկ Աթամբաևը և Նուրսուլթան Նազարբաևը: Ներկա եղել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ով էլ դիմել էր ԵԱՏՄ-ին դիտորդ-երկրի կարգավիճակ ստանալու համար:

Նույն շարքից