Հասարակություն 

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

analitik.am

Ապրիլի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 212 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 187-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 65 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ 12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նույն շարքից