Հասարակություն 

Գագիկ Բեգլարյանը որոշել է հեռանալ Հայաստանից. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է.  «Թերթն ապրիլի 11–ի համարում տպագրել էին «Խորհրդավոր ընթրիք. «Ai Leoni» ռեստորանում հանդիպել են երկու Կարեն Կարապետյանները և Գագիկ Բեգլարյանը» վերնագրով նյութը, որում մասնավորապես ասվում էր, որ «Տաշիրի» Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ փորձել է վարչապետին համոզել, որ Գագիկ Բեգլարյանին ընդգրկի կառավարության նոր կազմում: Ամենայն հավանականությամբ վարչապետը մերժել է:

«Փաստի» տվյալներով` Գագիկ Բեգլարյանը որոշել է հեռանալ Հայաստանից և բնակություն հաստատել Մոսկվայում: Աղբյուրի հավաստմամբ, նա պատրաստվում է Ռուսաստանի մայրաքաղաքում բացել իր բիզնեսները: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Երևանի իր բիզնեսը Բեգլարյանը կծախի, դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից