Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը չի արձագանքել Արթուր Բաղդասարյանի մեսիջին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո դարձյալ օրակարգ է եկել հարցը՝ իսկ ո՞վ կդառնա Անվտանգության խորհրդի նոր քարտուղար։ Երբ հարցն այս տարեսկզբին եկել է օրակարգ, Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղարկել, որ ինքը պատրաստ է վերադառնալ այդ պաշտոնին։ Սերժ Սարգսյանը չի արձագանքել։ Ըստ ամենայնի՝ նոր իշխանության ձևավորման Սերժ Սարգսյանի փիլիսոփայության մեջ Արթուր Բաղդասարյանը տեղ չունի։

Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը, իշխանական աղբյուրների պնդմամբ, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն է, որը սերտ հարաբերություններ և հեղինակություն ունի թե ՀԱՊԿ-ի և թե ՆԱՏՕ-ի շրջանակներում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից