Քաղաքականություն 

«Ավշարի» եղբայրները փորձելու են Արտաշատում իրենց լիակատար իշխանությունը հաստատել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն Արտաշատի քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Արգամ Աբրահամյանը, պատգամավոր դառնալով, հրաժարական կտա, նոր ընտրությունը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար կարեւոր նշանակություն ունի․ նա փորձելու է մարզում իր ազդեցությունը պահպանել՝ այս պաշտոնում իր թեկնածուին անցկացնելով։

Մյուս կողմում ոչ այնքան ՀՀԿ-ն, որքան «Ավշարի» եղբայրներն են, որոնք վաղեմի հակամարտության մեջ են Աբրահամյանների կլանի հետ եւ փորձելու են Արտաշատում իրենց լիակատար իշխանությունը հաստատել։

Արդեն հայտնի է, որ Աբրահամյանների թեկնածուն Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է՝ Կարինե Պողոսյանի եղբայրը, որը դուրս է եկել ՀՀԿ-ից։ Իսկ ՀՀԿ թեկնածուի հարցը դեռ լուծված չէ։ Մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեզ ասաց, որ ՀՀԿ-ն դեռ որեւէ թեկնածություն չի քննարկել այդ պաշտոնի համար:

Տեղեկություններ կան, որ կուսակցությունում ցանկանում են առաջադրել Արտաշատում հանրահայտ Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդուն, որն Արտաշատի գազի գրասենյակի ղեկավարն է, Գրիգորյանների սանիկը, սակայն չունի Արտաշատի գրանցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից