Հասարակություն 

Ավտոմեքենա է այրվել

analitik.am

Ապրիլի 14-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Հարժիս-Գորիս ավտոճանապարհին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:07-ին:

Պարզվել է, որ KIA մակնիշի 35 ST 752 պետհամարանիշով ավտոմեքենան վարորդ՝ 1974 թ. ծնված Դ. Հ. դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ամբողջությամբ այրվել:

Դ. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն շարքից