Հասարակություն 

Լեհ բլոգերներն առաջարկում են Երևանը դիտարկել որպես ընտանեկան հանգստի կազմակերպման ուղղություն

analitik.am

Երևանը, որպես զբոսաշրջային նախընտրելի ուղղություն, շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Գարնանային զբոսաշրջության զարգացման միջոցառումների շրջանակում ապրիլի 4-7-ը Երևան էին այցելել ազգությամբ լեհ բլոգեր ամուսիններ Մագդա և Սերգիուս Պինկվարտները՝ իրենց որդու հետ, ովքեր մասնագիտացած են ընտանեկան ճամփորդության կազմակերպման նախընտրելի վայրերը բացահայտելու ուղղությամբ և թղթակցում են հանրահայտ «Նեյշնլ Ջեոգրաֆիկ» (National Geographic) ամսագրի լեհական տարբերակին:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աջակցությամբ լեհ բլոգերները ճանաչողական այցեր են կատարել Երևանում, ծանոթացել քաղաքի առօրյային և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերին:
Երևանի մասին այցից ստացած հիացական տպավորությունները լրագրողները հայտնել են իրենց բլոգում՝ ներկայացնելով այն որպես բազմադարյա պատմություն ունեցող քաղաք՝ տեսարժան վայրերով, առաջարկելով այն որպես ընտանիքով ճանապարհորդելու գրավիչ ուղղություն:
«Երևանն իսկապես շատ հյուրընկալ քաղաք է: Մեր այցի ընթացքում մենք եղանք ամենահետաքրքիր վայրերում և ծանոթացանք Հայաստանի մայրաքաղաքի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին: Երևանն աննկարագրելի ու տպավորիչ տեսարանների քաղաք է, որն ընդմիշտ դրոշմվում է հիշողության մեջ: Քաղաքը հիանալի է նաև ընտանեկան ճամփորդության համար. այն անվտանգ է, ապահով և շատ ջերմ», - մասնավորապես նշել է բլոգեր և լրագրող Մագդալենա Պինկվարտը:
Ի դեպ, նրանք նաև նշել են, որ առաջիկայում «Նեյշնլ Ջեոգրաֆիկ Լեհաստան» (National Geographic Polska) ամսագրում Հայաստանին և Երևանին նվիրված ավելի ընդգրկուն հոդված լույս կտեսնի:

Նույն շարքից