Քաղաքականություն 

Էրդողանը չի բացառել, որ կարող է վերադարձնել մահապատիժը

analitik.am

Թուրքիայում կառավարական համակարգը փոխելու համար անցկացված հանրաքվեից հետո այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ իր երկրում կարող է վերականգնել մահապատիժը, հայտնում է Reuters-ը:

Ստամբուլում, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև, Էրդողանը հայտարարել է, որ հարցն անմիջապես քննարկելու է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի և ազգային ընդդիմության ղեկավար հետ:

Ենթադրվում է, որ նման քայլը կարող է վերջ դնել բանակցություններին, որոնք ուղղված են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:

Հանրաքվեի ժամանակ Թուրքիայի քաղաքացիները որոշել են՝ արդյո՞ք պետք է փոփոխության ենթարկվի երկրի սահմանադրությունը: Փոփոխությունների դեպքում երկրի նախագահը իրավունք է ստանում միանձնյա նշանակել փոխվարչապետ, նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Բացի դրանից, նախագահն իրավունք է ստանում երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել և չեղյալ համար որոշումները, որոնք կայացվել են խորհրդարանական բացարձակ մեծամասնության կողմից:

Հավելենք, որ Թուրքիայի ԿԸՀ-ի տվյալներով, քվեների 99,97 տոկոսի մշակումից հետո այո-ն ստացել է 51,41 տոկոս, ոչ-ը՝ 48,59:

Նույն շարքից