Քաղաքականություն 

Լուկաշենկոն շնորհավորել է Էրդողանին հանրաքվեն հաջող անցկացնելու առթիվ

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սահմանարական փոփոխությունների ահնրաքվեն հաջող անցկացնելու առթիվ: Այս մասին հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը:

«Սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտված թուրքական ժողովուրդը աջակցեց թորքական գործող իշխանությունների ջանքերը, որոնք ուղղված են տնտեսական աճին, քաղաքական կայունությանը և խաղաղությանը: Վստահ եմ, որ հանրաքվեին կայացված որոշումը կնպաստի Թուրքիայի  անկախության և ինքնիշխանության կայունացմանը»,-ասված է Բելառուսի ղեկավարի հայտարարության մեջ:

Լուկաշենկոն նաև հույս է հայտնել, որ երկու երկրները քայլեր կձեռնարկեն գոյություն ունեցող լավ հարաբերություններն ավելի ամրապնդելու համար:

Նույն շարքից