Հասարակություն 

Վիքիպեդիայում Էրդողանին թուրքական դիկտատոր են անվանել

analitik.am

Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն յուրահատուկ արտացոլանք է ստացել Վիքիպեդիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հոդվածում, հայտնում է Deutsche Welle-ն:

Համացանցի օգտատերերը Էրդողանին անվանել են թուրքական դիկտատոր՝ ակնարկելով, որ փոփոխությունների արդյունքում Թուրքիայի նախագահը ընդլայնում է իր իրավունքները՝ դառնալով միանձնյա ղեկավար:

Չնայած այն բանն, որ դիկտատոր բառը շատ արագ հեռացվել է Էրդողանի մասին հոդվածից, այնուամենայնիվ դրա սքրին-շոթն արդեն լայնորեն տարածվել է համացանցում:

Նույն շարքից