Կրեմլը՝ Թուրքիայում հանրաքվեի արդյունքների մասին

Կրեմլը՝ Թուրքիայում հանրաքվեի արդյունքների մասին

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այդ երկրի ներքին գործն է: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք կարծում ենք, որ պետք է հարգանքով մոտենալ թուրք ժողովրդի կամարտահայտմանը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին: