Հասարակություն 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

analitik.am

Ապրիլի 15-18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: 

Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի մոտակայքում՝ 300 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վարդան Մամիկոնյան թաղամասում՝ կանգառի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Արեգունի թաղամասում՝ 8000 քմ, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում՝ մոտ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի վերջնամասում` մոտ 7 հա, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի «Փոսեր» կոչվող հանդամասում՝ մոտ 2000 քմ  խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նույն շարքից