Քաղաքականություն 

Թուրքիայում տեղի են ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա. Ավստրիացի դիտորդ

analitik.am

Թուրքիայում սահմանդրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցած Եվրոպայի Խորհրդի դիտորդական առաքելության անդամ Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր Ալև Կորունը հայտարարել է, որ քվեարկության ժամանակ արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, հայտնում է Reuters-ը:

«Խոսքը վերաբերում է մոտ 2,5 միլիոն ձայնի:Բանն այն է, որ օրենքով քվեարկության ժամանակ պետք է օգտագործվեին  միայն պաշտոնական կնիքով քվեաթերթիկները, սակայն Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը  թույլ է տվել հաշվել նաև այն քվեաթերթիկները, որոնք չեն ունեցել պաշտոնական կնիքները»,-ասել է ավստրիացի պատգամավորը:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Թուրքիայում սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների մի մասը չեն ունեցել բոլոր անհրաժեշտ կնիքները, ինչի մասին բարձրաձայնել է նաև այդ երկրի ընդդիմությունը:

Նույն շարքից