Հասարակություն 

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

analitik.am

Ապրիլի 17-ին, ժամը 23:31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel» մակնիշի 88 CO 838 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Տ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1995 թ. ծնված Մ. Տ.-ը տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից