Հասարակություն 

Ավարտվել են ջրանցքների ու գետերի հուների մաքրման գարնանային աշխատանքները

analitik.am

Մարտի սկզբից ընթանում էին մայրաքաղաքի գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները: Գործընթացը նախապես կազմված ժամանակացույցի համաձայն իրականացվել է Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Արդյունքում նաև բարձրադիր գոտիներում ձնհալի, ինչպես նաև գարնանային տեղումների ժամանակ առաջացող ջրի անարգել հոսքն է ապահովվել: Բացի այդ, ամռան շոգ ամիսներին հարակից բնակելի թաղամասերում կկանխվի հնարավոր տհաճ հոտի առաջացումն ու տարածումը: Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվել է աղբավայրեր:

Գետերի ու ջրանցքների հուների մաքրման գարնանային աշխատանքներն ավարտվել են ապրիլի 15-ին: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ գետերի հուներ աղբ, այլ թափոններ լցնելը կամ հարակից ափամերձ տարածքներում շինարարական կամ կենցաղային մնացորդներ թողնելը կտրականապես արգելվում է, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Նույն շարքից