Ռազմական Քաղաքականություն 

ԱՄՆ ավիակիրների խումբը սկսել է շարժվել դեպի Կորեական թերակղզի

analitik.am

ԱՄՆ-ի ավիակիրների խումբը Carl Vinson ավիակիրի գլխավորությամբ շարժվում է դեպի Կորեական թերակղզի: Այս մասին հայտնում է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությունը: Ավելի վաղ ամերիկյան ավիակիրների խումբը գտնվում էր Ավստրալիայում՝ համատեղ զորավարժությունների համար:

Այն, որ Carl Vinson ավիակիրն ուղարկվելու է Կորեական թերակղզի, հայտնի էր դեռ ապրիլի 10-ին, երբ հյուսիսկորեական միջուկային խնդիրն ավելի սրվեց:

 Ավելի ուշ ամերիկյան կողմը հայտնեց, որ ավիակիրների խումբը Կորեական թերակղզի կհասնի միայն մեկ շաբաթ անց:

Նույն շարքից