Հասարակություն 

45 հազար դոլար՝ մեկ օրվա համար. Աշխարհի ամենաթանկ հյուրանոցները

analitik.am

Ֆրանսիական Կաննում գտնվող Grand Hyatt Martinez հյուրանոցը կարելի է անվանել աշխարհի ամենաթանկ հյուրանոցը: Այս մասին նշվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիայի հայտարարության մեջ: Այս հյուրանոցում նախագահական լյուքսը մեկ օրով կարելի է վարձել 45 հազար դոլարով: Դրա մակերեսը կազմում է 300 քռ/մ: Փորձագետները նշում են, որ այն Եվրոպայի ամենամեծ փենթհաուսներից մեկն է:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Հունաստանում գտնվող Ատտիկե Լագոնիսի մասնավոր կղզում տեղակայված Grand Resort Lagonissi հյուրանոցը: Այստեղ թագավորական վիլլայի համար այցելուները պետք է վճարեն 35 հազար դոլար: Յուրաքանչյուր վիլլան իր լողափն ունի, լողավազանը, շեֆ-խոհարարը և այն: Այս հյուրանոցում հանգստացել են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Լեոնարդու Դի Կապրիոն, Մել Գիբսոնը:

Եռյակը եզրափակում է Նյու Յորքի Four Seasons հյուրանոցը: Այստեղ փենթհաուսը կարելի է վարձել 34 հազար դոլարով: Այն ունի 9 սենյակ, 4 պատշգամբ, հիանալի տեսարան, տրամադրվում է Rolls-Royce  և այլն:

Նույն շարքից