Տնտեսություն 

Հանդիպում՝ Ռումինիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ

analitik.am

Ապրիլի 18-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը Ռումինիայի առևտրաարդյունաբերական պալատում (ՌԱԱՊ) հանդիպում ունեցավ պալատի նախագահ Միհայ Դարաբանի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները արդարադարձան հայ-ռումինական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին:

Դեսպան Գասպարյանը ռումինական կողմին ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի առանձնահատկությունները և ներդրումային հնարավորությունները:

ՌԱԱՊ-ի նախագահ Միհայ Դարաբանը հայտնեց, որ պալատը լիակատար աջակցություն է ցուցաբերում ռումինական այն ընկերություններին, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով, ներկայացնում է գրավիչ առաջարկներ ու ծրագրեր, որոնցում ռումինական ընկերությունները կարող են հանդես գալ որպես ենթակապալառու:

Որպես տնտեսական կապերի խթանման առաջին փուլ՝ ՌԱԱՊ-ի նախագահն առաջարկեց քննարկել Ռումինիայի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության արձանագրություն ստորագրելու հնարավորությունը:

Կողմերը քննարկեցին նաև երկկողմ տնտեսական գործակցությունը խթանելու համար սեմինար կազմակերպելու հետ կապված հարցեր։

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՌԱԱՊ արտաքին կապերի վարչության պետ Վիրջիլ Գոագան, «Միքայել Նորատունկյան» հաստատության նախագահ, ՛՛Madora Chemicals SRL՛՛ տնօրեն Ռադու Աունեանուն:

Նույն շարքից