Հասարակություն 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

analitik.am

Ապրիլի 18-19-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ օդանավակայանի տարածքում, այրվել է մոտ 7000 քմ խոտածածկույթ և 50 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Տերվիշյան փողոցի եկեղեցու մոտակայքում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի ‹‹Սահմանադրական›› հրապարակի ձախակողմյան հատվածում՝ մոտ 4000 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղու մոտակայքում՝ մոտ 1 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցի թիվ 91 հասցեի մոտակայքում՝ 400 քմ, Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վերջնամասում՝ մոտ 12 հա բուսածածկ տարածք, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 47-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում` մոտ 1,5 հա խոտածածկույթ, Մ-2 ավտոճանապարհի Արտաշատ-Երևան հատվածի 1-ին կմ-ի մոտակա ջրանցքում` 2000 քմ չոր եղեգն:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նույն շարքից