Հասարակություն 

2 տարի ազատազրկում՝ Ալիևին վիրավորելու համար

analitik.am

Ադրբեջանի խորհրդարանում նախագիծ է հայտնվել երկրի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հայտարարությունների համար պատիժը խստացնելու մասով: Նախագիծը խորհրդարանի օրակարգ է մտցրել հարևան երկրի նախագահի աշխատակազմը: Փաստաթուղթը քննարկվելու է մոտ օրերի ընթացքում:

Եթե փոփոխությունների նախագիծն ընդունվի, Ադրբեջանում նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապակային հայտարարություններ անողը ստիպված կլինի 1,5-2,5 հազար մանաթ վճարել, կամ ազատազրկման դատապարտվել մինչև 2 տարի ժամկետով:

Գործող օրենքով օրինախախտները կարող են «գլուխներն ազատել» 500- 1000 մանաթ վճարելով:

Նույն շարքից