Հասարակություն 

Երևան-Սևան ավտոճանապարհին Ford Transit-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին

analitik.am

Ապրիլի 20-ին, ժամը 04:09-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 36-րդ կմ-ին Ford Transit մակնիշի 98 FF 800 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Նույն շարքից