Հասարակություն 

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին «Honda CR-V»-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

analitik.am

Ապրիլի 19-ին, ժամը 19:22-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի առաջին ոլորանին տեղի է ունեցել ՃՏՊ, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 11-րդ կմ-ին «Honda CR-V» մակնիշի 15 AA 150 պետհամարանիշի (վարորդ 1963 թ. ծնված Ժ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել երթևեկելի գոտի:

Փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից